5.0 Գերազանց

փայլ

խոնավեցում
թարմություն
առաձգականություն

որ բխում է ներսից

Մաշկի Վերածնունդ

Խոնավեցնող Թերապիա

Թարմության փայլ

Կապ Մեզ Հետ

ՄԱՇԿԻ ԽՈՐԸ ԽՈՆԱՎԵՑՈՒՄ

Բիոռևիտալիզացիա և Մեզոթերապիա

Մաշկի երիտասարդացման երկու հզոր թերապիաներ, որոնք ուղղված են ներքին կենսունակության վերականգնմանը։
Բիոռևիտալիզացիան օգտագործում է մաքուր հիալուրոնաթթու՝ նպաստելով մաշկի ինտենսիվ խոնավացմանը, էլաստիկության բարձրացմանը և կոլագենի սինթեզի խթանմանը։ Արդյունքում՝ մաշկը ձեռք է բերում բարձր տոնուս և պայծառ տեսք։
Մեզոթերապիան ներարկային եղանակով մատակարարում է վիտամինների, հանքանյութերի և հակաօքսիդանտների փունջ, որը պայքարում է մաշկի գունատության, պիգմենտացիայի և մանր կնճիռների դեմ՝ վերականգնելով մաշկի հյուսվածքների բնական փայլ։

Վերականգնեք Մաշկի Ներքին Թարմությունը

Բիոռևիտալիզացիան և Մեզոթերապիան մաշկի երիտասարդացման ժամանակակից, ներարկային թերապիաներ են, որոնք ուղղված են մաշկի ներքին վերականգնմանը։ Միջմաշկային ներարկման միջոցով՝ հիալուրոնաթթվի, վիտամինների և այլ ակտիվ կոմպոնենտների մատակարարումը նպաստում է մաշկի ինտենսիվ խոնավացմանը, մանր կնճիռների խորության նվազեցմանը, կառուցվածքային ամբողջականության բարձրացմանը և առողջ, երիտասարդ տեսքի վերականգնմանը։ Այս թերապիաները ցուցված են անգույն, ֆոտոծերացած կամչոր մաշկի համար։

Ի՞նչ է Բիոռևիտալիզացիան

Բիոռևիտալիզացիան մաշկի ոչ ինվազիվ, ներարկային միջամտություն է,որի միջոցով հիալուրոնաթթուն խթանում է բնական ռեգեներացիան և ապահովում մաշկի ինտենսիվ խոնավացում։ Շնորհիվ ջրի մոլեկուլները կապելու իր եզակի կարողության, հիալուրոնաթթուն բարելավում է մաշկի էլաստիկությունը և կառուցվածքը՝ հաղորդելով պայծառություն, ինչպես նաև՝ արդյունավետորեն լուծելով մի շարք էսթետիկ խնդիրներ։

Գրանցվել Այցի

Ի՞նչ է Մեզոթերապիան

Մեզոթերապիան մաշկի վերականգնման մեթոդ է, որն իրենից ներկայացնում է մանր ներարկումներով իրականացվող պրոցեդուրա՝ մաշկի միջին շերտ (մեզոդերմա) ակտիվ կոմպոնենտներ ներմուծելու նպատակով։ Այն նպաստում է մաշկի տոնուսի բարձրացմանը, էլաստիկության աճին և խոնավության մակարդակի կարգավորմանը, միաժամանակ խթանում է կոլագենի սինթեզը։ Թերապիայի կուրսը կազմվում է անհատական մոտեցմամբ՝ հաշվի առնելով յուրաքանչյուրի մաշկի առանձնահատկությունները և էսթետիկ խնդիրները։

Գրանցվել Այցի

Ինչպե՞ս է Այն Աշխատում

Թերապիան խթանում է մաշկի բնական կոլագենի և էլաստինի արտադրությունը՝ միաժամանակ բարելավելով խոնավության պահպանումը։ Այն փափկեցնում է մանր կնճիռները, հավասարեցնում մաշկի երանգը և ապահովում լիֆթինգային ազդեցություն ու հաղորդում երիտասարդ փայլ։ Միջին կուրսը ներառում է 3-4 սեանս, որոնք իրականացվում են 1-2 շաբաթ ընդմիջումներով, իսկ արդյունքը պահպանվում է մինչև 6 ամիս։
Արդյունքը պահպանելու համար՝ խորհուրդ է տրվում կատարել կրկնակի պրոցեդուրա՝ 6 ամիսը մեկ։

Գրանցվել Այցի

Բիոռևիտալիզացիա vs. Մեզոթերապիա

Բիոռևիտալիզացիա vs. Մեզոթերապիա

Բիոռևիտալիզացիա vs. Մեզոթերապիա

VS.

ՄԱՔՈՒՐ ՀԻԱԼՈՒՐՈՆԱԹԹՈՒ

ՎԻՏԱՄԻՆՆԵՐԻ, ՖԵՐՄԵՆՏՆԵՐԻ, ԱՄԻՆԱԹԹՈՒՆԵՐԻ ԵՎ ՀԻԱԼՈՒՐՈՆԱԹԹՎԻ ՄԻՔՍ

ԽՈՐԸ ԽՈՆԱՎԱՑՈՒՄ, ՀԱԿԱՏԱՐԻՔԱՅԻՆ ԷՖԵԿՏ, ՄԱՇԿԻ ԷԼԱՍՏԻԿՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ

ՍՆՈՒՑՈՒՄ, ՊԱՅԾԱՌ ՓԱՅԼ, ՍՊԵՑԻՖԻԿ ԽՆԴԻՐՆԵՐԻ ԼՈՒԾՈՒՄ

ՉՈՐ, ԾԵՐԱՑՈՂ ՄԱՇԿ, ՄԱՆՐ ԿՆՃԻՌՆԵՐ, ՖՈՏՈԾԵՐԱՑՈՒՄ

ԳՈՒՆԱՏ ՄԱՇԿ, ՊԻԳՄԵՆՏԱՑԻԱ, ՑԵԼՅՈՒԼԻՏ, ՄԱԶԱԹԱՓՈՒԹՅՈՒՆ

ՆՈՒՐԲ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ՝ ԿԱԽՎԱԾ ԸՆՏՐՎԱԾ ՄԻՔՍԻՑ

ԱՎԵԼԻ ՄԱԿԵՐԵՍԱՅԻՆ ՆԵՐԱՐԿՈՒՄՆԵՐ

ԱՌԱՎԵԼ ՏԵՍԱՆԵԼԻ ԼԻՖԹԻՆԳ ԵՎ ԾԱՎԱԼԻ ԱՎԵԼԱՑՈՒՄ

ՆՈՒՐԲ ՎԵՐԱԿԱՆԳՆՈՒՄ՝ ԿԱԽՎԱԾ ԸՆՏՐՎԱԾ ՄԻՔՍԻՑ

3-4 ՍԵԱՆՍ՝ 2-3 ՇԱԲԱԹԸ ՄԵԿ

4-6 ՍԵԱՆՍ՝ ՇԱԲԱԹԱԿԱՆ ԿԱՄ ԵՐԿՈՒ ՇԱԲԱԹԸ ՄԵԿ

• Բիոռևիտալիզացիայի Առավելությունները

• Խորը, երկարատև խոնավացում
• Մաշկի երանգի և կառուցվածքի բարելավում
• Մանր կնճիռների նվազեցում
• Ավելի պայծառ, թարմ և երիտասարդ տեսք
• Բարձր էլաստիկություն և ձգվածություն
• Արագ վերականգնում՝ նվազագույն վերականգնողական շրջանով
• Հիմնական Ցուցումներ

• Չոր, ջրազրկված մաշկ
• Ծերացման կամ թուլացման նշաններ
• Գունատ կամ անհավասար մաշկի երանգ
• Լայնացած ծակոտիներ և պիգմենտացիա
• Մաշկի էլաստիկության կորուստ
• Մանր կնճիռներ, հատկապես աչքերի և շուրթերի շուրջ
• Աչքերի տակ մուգ շրջանակներ կամ այտուցվածություն
• Որպես նախա- կամ հետվիրահատական խնամք՝ վիրահատական և էսթետիկ պրոցեդուրաների համար
• Որպես լրացում հակատարիքային կամ սպիների շտկման բուժումներին

Հաճախ Տրվող Հարցեր

Բացահայտեք մասնագետների պատասխանները բիոռևիտալիզացիայի վերաբերյալ տարածված հարցերին, ներառյալ, թե ինչպես է այն հարթեցնում կնճիռները, որտեղ է կիրառվում և որքան են սովորաբար պահպանվում արդյունքները։

Ի՞նչ հատվածներում է կիրառվում բիոռևիտալիզացիան։

Հիմնականում կիրառվում է դեմքի, պարանոցի, դեկոլտեի հատվածի և ձեռքերի վրա, հատկապես այնտեղ, որտեղ կան ծերացման կամ չորության նշաններ։

Արդյո՞ք պրոցեդուրան ցավոտ է։

Պրոցեդուրան իրականացվում է բարակ ասեղներով, սակայն անհարմարավետությունը նվազագույնի հասցնելու համար նախապես կիրառվում է ցավազրկող քսուք։

Քանի՞ սեանս է անհրաժեշտ։

Լավագույն արդյունքների համար սովորաբար խորհուրդ է տրվում 3-4 սեանս՝ 2-4 շաբաթ ընդմիջումներով, որին հաջորդում է պահպանողական կուրս՝ մի քանի ամիսը մեկ։

Ե՞րբ կտեսնեմ արդյունք։

Մաշկի խոնավության և փայլի բարելավումը կարող եք նկատել արդեն մի քանի օրվա ընթացքում, իսկ ամբողջական արդյունքները ձևավորվում են մի քանի շաբաթ անց։

Կա՞ արդյոք վերականգնողական շրջան։

24-48 ժամվա ընթացքում կարող է նկատվել թեթև կարմրություն կամ այտուցվածություն, սակայն հաճախորդների մեծ մասը վերադառնում է իր առօրյային հենց նույն օրը։