Գերազանց 5.0 | 3000+ Երջանիկ Հաճախորդներ

Վիրաբուժություն

Մեր կլինիկան մատուցում է բարձրակարգ վիրաբուժական ծառայություններ՝ հանգիստ, ապահով և ջերմ միջավայրում։ Անկախ միջամտության բարդությունից՝ սկսած պարզ հեռացումից մինչև առավել բարդ վիրահատություններ, մենք համատեղում ենք առաջադեմ մեթոդներն ու հոգատար մոտեցումը՝ ապահովելով լավագույն արդյունքներ և ապաքինման նվազագույն ժամկետներ։

Բերանի Խոռոչի Վիրաբուժության Ցուցումները

Բերանի խոռոչի վիրաբուժությունն ընդգրկում է ատամնային և դիմածնոտային բազմաթիվ ախտաբանական վիճակներ։ Վիրահատական միջամտություն կարող է պահանջվել ռետենցված ատամների, ծնոտի ախտաբանության, բերանի խոռոչի օջախային վարակների դեպքում, ինչպես նաև իմպլանտացիայի կամ օրթոդոնտիկ բուժման համար վիրաբուժական նախապատրաստման ժամանակ։

Բերանի Խոռոչի Վիրաբուժության Ցուցումները

Բերանի խոռոչի վիրաբուժություն կարող է պահանջվել ատամնային և դիմածնոտային մի շարք խնդիրների լուծման համար, ներառյալ՝ ռետենցվածզզ իմաստության ատամների, ծնոտի ախտաբանական վիճակների, վարակների, կամ իմպլանտների տեղադրման համար բերանի խոռոչի նախապատրաստումը։ Այս միջամտությունները լուծում են ինչպես ֆունկցիոնալ, այնպես էլ էսթետիկ խնդիրներ՝ նպաստելով Ձեր բերանի խոռոչի առողջության երկարաժամկետ բարելավմանը։

  • Ատամի Հեռացում
    Ներառյալ բարդ կամ ռետենցված իմաստության ատամները

  • Ռետենցված Ատամների Վիրահատական Հեռացում
    Հատկապես երրորդ մոլարների և ժանիքների

  • Ոսկրի Փոխպատվաստում
    Ծնոտի ոսկրի վերականգնում` ապագա իմպլանտների համար ամուր հիմք ստեղծելու կամ կառուցվածքային ամրությունն ապահովելու նպատակով։

  • Սինուս Լիֆթինգ
    Նախաիմպլանտացիոն վիրահատություն՝ իմպլանտի կայուն տեղադրման համար բավարար ոսկրային ծավալ ստեղծելու նպատակով։

  • Ֆրենէկտոմիա
    Լեզվակապության կամ շրթունքի սանձիկի խնդիրների շտկում, որոնք կարող են ազդել խոսքի զարգացման կամ ատամնաշարի դասավորության վրա։

  • Ապիկոէկտոմիա
    Ատամի արմատի ծայրի ռեզեկցիա, որն իրականացվում է ինֆեկցիոն օջախը վերացնելու նպատակով՝ էնդոդոնտիկ բուժման անարդյունավետության դեպքում։

Մեր Աշխատանքները

Մեր պացիենտների ժպիտները վկայում են մեր աշխատանքի որակի և խնամքի մասին՝ սկսած ամենապարզ մաքրումից մինչև ամենաբարդ ատամնաշարի վերականգնումները։

Հաճախ Տրվող Հարցեր

Բացահայտեք բոլոր այն կարևոր թեմաները, որոնք վերաբերում են Ձեր առողջ ժպիտին՝ սկսած պարբերական այցերից մինչև ամենաբարդ բուժումները։ Մեր նպատակն է Ձեզ տրամադրել համապարփակ տեղեկատվություն՝ օգնելու կայացնել գիտակցված և վստահ որոշումներ։

Ցավո՞տ են արդյոք բերանի խոռոչի վիրահատական միջամտությունները։

Միջամտության ընթացքում ցավը բացակայում է տեղային անզգայացման շնորհիվ և, անհրաժեշտության դեպքում, նաև սեդացիայի միջոցով։ Հետվիրահատական ցավի կառավարումն իրականացվում է մեր կողմից նշանակված համապատասխան դեղորայքի օգնությամբ։

Որքա՞ն է տևում ապաքինման շրջանը։

Պարզ վիրահատությունների դեպքում ապաքինումը տևում է 3-5 օր, մինչդեռ ավելի բարդ միջամտությունների դեպքում ապաքինման շրջանը կարող է տևել մեկ շաբաթ և ավելի։

Վիրահատությունից հետո կարելի՞ է սնունդ ընդունել։

Վիրահատությունից հետո առաջին 24-48 ժամվա ընթացքում խորհուրդ է տրվում սննդակարգում ներառել միայն փափուկ, ոչ տաք սնունդ և խուսափել վիրահատված կողմով ծամելուց։

Որո՞նք են ատամի պարզ և վիրաբուժական էքստրակցիաների տարբերությունները

Վիրաբուժական էքստրակցիա կատարվում է ռետենցված, կոտրված կամ լնդային հյուսվածքի տակ մնացած ատամների հեռացման համար, իսկ միջամտությունը կարող է ուղեկցվել լնդի կտրվածքով և վիրահատական կարերի դրմամբ։

Կարեր դրվելո՞ւ են։

Կախված միջամտության բարդությունից՝ կարող է առաջանալ կարեր դնելու անհրաժեշտություն, որոնց մեծ մասը ներծծվող է և չի պահանջում լրացուցիչ միջամտություն։