ԲԱՑԱՀԱՅՏԻ՛Ր ՄԱՇԿԴ
Մաշկի Թվային Ախտորոշում
Մեր առաջատար մաշկի ախտորոշման համակարգն իրականացնում է մաշկի վիճակի համալիր գնահատում՝ վերլուծելով խոնավությունը, յուղայնությունը, ծակոտիները, պիգմենտացիան, առաձգականությունը և այլ պարամետրեր։ Այն հիմք է հանդիսանում անհատական բուժման պլանի մշակման համար, որը միտված է Ձեր մաշկի յուրահատուկ կարիքներին։

Անհատական Մոտեցում՝ Հստակ Արդյունք։
Ի՞նչ է Մաշկի Ախտորոշումը
Մաշկի ախտորոշումն իրականացվում է ոչ ինվազիվ տեխնոլոգիայով՝ մաշկի հիմնական ցուցանիշները չափելու համար, ինչպիսիք են խոնավությունը, յուղայնությունը, առաձգականությունը, պիգմենտացիան և զգայունությունը։ Ստացված արդյունքներն ապահովում են մաշկի ամբողջական պրոֆիլ՝ առկա խնդիրներին առավել արդյունավետ լուծումներ տալու նպատակով։

Մաշկի Վերլուծություն
Մեր առաջատար Visia Analysis համակարգի կիրառմամբ իրականացվում է մաշկի անհատականացված ախտորոշում։ Այն հնարավորություն է տալիս մանրամասն գնահատել մաշկի այնպիսի պարամետրեր, ինչպիսիք են ծակոտիները, կնճիռները, տեքստուրան, ուլտրամանուշակագույն ճառագայթների վնասը, կարմրությունը և պիգմենտացիան։ Այս վերլուծության հիման վրա մշակվում է Ձեր մաշկի համար նախատեսված առավել արդյունավետ բուժման ռազմավարություն։
Հաճախ Տրվող Հարցեր
Ծանոթացե՛ք Մաշկի Ախտորոշման վերաբերյալ մասնագետների պատասխաններին։
Ի՞նչ է ներառում մաշկի ախտորոշումը։
Մենք վերլուծում ենք Ձեր մաշկի խոնավության մակարդակը, յուղայնության չափը, ծակոտիների վիճակը, պիգմենտացիան, առաձգականությունը և ծերացման կամ բորբոքման նշանները։
Ինչու՞ է անհրաժեշտ մաշկի վերլուծություն կատարել անել։
Մաշկի վերլուծությունն օգնում է պարզել, թե իրականում ինչի կարիք ունի Ձեր մաշկը, այնպես որ Դուք խուսափում եք սխալ պրոդուկտների կամ բուժումների վրա ժամանակ և գումար վատնելուց։
Արդյո՞ք գործընթացը անվտանգ է և անցավ։
Այո՛։ Մեր մաշկի ախտորոշումը ոչ ինվազիվ է և լիովին անցավ։
Որքա՞ն է տևում պրոցեդուրան։
Ամբողջական ախտորոշիչ սեանսը տևում է մոտ 15-30 րոպե և սովորաբար իրականացվում է դեմքի խնամքի պրոցեդուրաների ցանկացած գործընթաց սկսելուց առաջ։
Կարո՞ղ եմ նույն օրը պրոցեդուրաներ անել։
Անշուշտ։ Ձեր մաշկի վերլուծությունից հետո մենք կարող ենք անմիջապես առաջարկել և սկսել ամենահարմար պրոցեդուրաները։