Գերազանց 5.0 | 3000+ Երջանիկ Այցելուներ

Օրթոպեդիա

Ատամի Փոխարինում

Վերականգնեք Ձեր ժպիտը, ինքնավստահությունը և ծամողական ֆունկցիան «Մարտիրոսյան» ստոմատոլոգիական և էսթետիկ կլինիկայում՝ մասնագիտական օրթոպեդիկ լուծումների միջոցով։ Մեկ ատամի փոխարինումից մինչև բերանի խոռոչի ամբողջական վերականգնում, մեր անհատական ձևավորված վերականգնումները բնական տեսք ունեն և հարմարավետ են, որպեսզի Դուք կարողանաք հեշտությամբ ժպտալ, խոսել և սնվել։

Առաջադեմ Նյութեր և Տեխնոլոգիա

Ամրություն, երկարակեցություն և գերազանց էսթետիկ արդյունք ապահովելու համար մեր կլինիկայում կիրառվում են բարձրորակ նյութեր՝ ցիրկոնիում, ճենապակի և կենսահամատեղելի համաձուլվածքներ։ Միևնույն ժամանակ, թվային սքանավորման և համակարգչային նախագծման նորագույն տեխնոլոգիաների շնորհիվ երաշխավորում ենք վերականգնումների ճշգրիտ համապատասխանություն և կարճ ժամկետներ։

Ի՞նչ է Օրթոպեդիկ Ստոմատոլոգիան

Օրթոպեդիկ ստոմատոլոգիան ատամնաբուժության մասնագիտացված ոլորտ է, որի նպատակն է փոխարինել բացակայող կամ վնասված ատամները՝ կիրառելով էսթետիկ և ֆունկցիոնալ վերականգնումներ։ Անկախ նրանից՝ բացակայում է մեկ ատամ, թե մի քանիսը, օրթոպեդիկ բուժումն օգնում է պահպանել դեմքի կառուցվածքը, բարելավել բերանի խոռոչի ֆունկցիան և բարձրացնել Ձեր ինքնավստահությունը՝ բարելավելով արտաքին տեսքը։

  • Ատամնային իմպլանտներ

    Մշտական տիտանե արհեստական արմատներ, որոնք տեղադրվում են ատամի բացակայող արմատի փոխարեն՝ ծառայելով որպես ամուր հիմք պսակների, կամուրջների և պրոթեզների ամրացման համար։

  • Վինիրներ և Պսակներ

    Վերականգնեք Ձեր ժպիտի գեղեցկությունն ու ամրությունը՝ անհատական չափսերով պատրաստված վինիրների և պսակների շնորհիվ։

  • Ատամնային Կամուրջներ

    Ատամնային կամուրջը ամրակցված կառուցվածքի շնորհիվ վերականգնում է մեկ կամ մի քանի բացակայող ատամներ՝ ամրակցելով հարակից ատամներին (կրող ատամներ)։

  • Ամբողջական և Մասնակի Ատամնաշարեր

    Շարժական պրոթեզավորման տարբերակներ են՝ նախատեսված ամբողջ կամ մի քանի ատամների բացակայության դեպքում։ Դրանք նախագծված են՝ ապահովելով առավելագույն հարմարավետություն և բնական տեսք։

Ատամի Փոխարինման Առավելությունները

Բացակայող ատամների փոխարինումը ոչ միայն բարելավում է Ձեր արտաքին տեսքը, այլև պաշտպանում է Ձեր բերանի խոռոչի երկարաժամկետ առողջությունը։

Առավելություններն են.

  • Ատամների տեղաշարժի կանխարգելում
  • Ծնոտոսկրի խտության պահպանում
  • Ծամելու գործառույթի և մարսողության բարելավում
  • Խոսքի պարզություն
  • Բարձր ինքնավստահություն

Մեր Աշխատանքները

Ահա մեր աշխատանքները ատամնային պսակների, կամուրջների, իմպլանտների և բերանի խոռոչի ամբողջական վերականգնման համար։ Ուշադրություն դարձրեք բարելավված համաչափությանը, գույների համապատասխանությանը և կծվածքի ճիշտ ֆունկցիային։

Հաճախ Տրվող Հարցեր

Ձեր ատամների փոխարինման տարբերակների վերաբերյալ տեղեկացված լինելու և ավելի վստահ որոշում կայացնելու համար մենք պատասխանել ենք օրթոպեդիկ ստոմատոլոգիայի մասին ամենատարածված հարցերին։ Այս տեղեկատվությունը նախատեսված է օգնելու Ձեզ՝ ընտրելու ամենահարմար լուծումը՝ անկախ նրանից՝ Դուք դիտարկում եք ատամնային իմպլանտներ, կամուրջներ, թե ատամնաշարեր։

Ինչպե՞ս հասկանալ, թե ատամների փոխարինման որ տարբերակն է առավել համապատասխան ինձ համար։

Մենք կիրականացնենք բերանի խոռոչի լիարժեք զննում և թվային սքանավորում՝ Ձեր բերանի խոռոչի առողջության, ծնոտոսկրի վիճակի և կենսակերպի հիման վրա որոշելու լավագույն լուծումը։

Արդյո՞ք ատամնային իմպլանտները անվտանգ և երկարակյաց են։

Այո՛։ Ապացուցված է, որ իմպլանտները անվտանգ և երկարատև լուծում են՝ փորձառու մասնագետի կողմից ճիշտ տեղադրման պարագայում։ Պատշաճ խնամքի դեպքում դրանք կարող են ծառայել տասնամյակներ։

Արդյո՞ք ատամնաշարերը բնական տեսք ունեն։

Համեմատած հին մոդելների հետ՝ ժամանակակից ատամնաշարերն ապահովում են առավելագույն հարմարավետություն և էսթետիկ տեսք։ Իսկ իմպլանտների վրա ֆիքսվող պրոթեզները կարող են ապահովել կայունության էլ ավելի բարձր աստիճան և բնականության զգացողություն։

Որքա՞ն ժամանակ է պահանջվում ատամնային իմպլանտ տեղադրելու համար։

Իմպլանտացիայի ամբողջական գործընթացը (տեղադրումից մինչև պսակի ամրացումը) կարող է տևել մի քանի ամիս, սակայն ոսկրային հյուսվածքի բավարար վիճակի դեպքում պսակի ամրացումը կարելի է իրականացնել նույն օրը։

Արդյո՞ք պրոցեդուրան ցավոտ է։

Ոչ։ Մենք օգտագործում ենք տեղային անզգայացում և առաջարկում ենք նաև սեդացիայի տարբերակներ։ Պացիենտների մեծ մասը նշում է չնչին անհանգստության առկայություն և սահուն ապաքինման գործընթաց։